Կենսագրություն
Սկիզբ
Ծնվել եմ 1980 թվականի աշնանը, Երևանում։ Ակադեմիական կրթությունս՝ զոոինժեներ
Լուսանկարչության առաջին սկիզբը՝ մոտավորապես 1995 թվականին էր, երբ պապս նվիրեց ինձ իմ առաջին կամերան։
2002-2003 թվականներին տեղի ունեցավ լուսանկարչության մեջ իմ երկրորդ սկիզբը, երբ հանդիպեցի Ազիզյան Կարենին ու Մխիթարյան Վահրամին, ում հետ միասին աշխատեցինք և հիմնեցինք “miRED” ֆոտոարվեստանոցը, և դա տևեց մինչև 2005թվականի կեսերը։
2005 թվականի սեպտեմբերին տեղափոխվեցի Ղարաբաղ։ Ֆերմա հիմնելու և ընտանեկան բիզնես ստեղծելու նպատակով, բայց, չգիտեմ դժբախտաբար, թե բարեբախտաբար՝ չհաջողվեց, չնայած որ ակադեմիական մասնագիտությամբ աշխատեցի մի քանի տարի։ Ու զարմանալիորեն, այս պատմության մեջ միակ բանը որ չի փոխվել, դա լուսանկարելու իմ ներքին պահանջն է. չափազանց հավատարիմ:

Վավերագրող
2016 թվականի գարնանը, երբ դեռ 35 տարեկան էի, սկսվեց պատերազմ, որտեղ առաջին օրվանից հրավիրված էի որպես մոբիլիզացված զինվորիկ, չնայած, որ ժամկետային ծառայությունից զորացրվել էի որպես ուսումնական գնդի ավագ սերժանտ։ Ինչևէ։ Մեծ լսարանի համար իմ գործունեությունը ավելի հայտնի դարձավ հենց այս օրերին արված “Մոբ.” ֆոտոէսսեյի շնորհիվ, որը մեծ արձագանք ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մրցույթներում և մեդիայում։
“Մոբ.” նախագիծը և դրան նախորդած իրադարձությունները ինչ-որ իմաստով սկիզբ դրեցին իմ հետագա մասնագիտական անելիքների նկատմամբ ավելի լուրջ և հետևողական վերաբերմունքի։ Պատերազմն ու նրա հետևանքները դարձան իմ հիմնական ուսումնասիրության և հետազոտության առարկան՝ որպես լուսանկարիչ և վիզուալ արտիստ։ Արդյունքում էլ այս թեմային առնչվեղ նոր համագործակցություններ տեղի ունեցան, ինչն էլ ավելի խորացրեց տվյալ ուղղության մեջ իմ գործունեությունը։
2020 թվականի գարնանը գործի եմ անցել ՀՀ կառավարության տեղեկատվական բաժնում՝ որպես վավերագրող լուսանկարիչ։ Նպատակս՝ պաշտոնական հարթակներում հրապարակվող լուսանկարչական նյութի որակի և բովանդակության նշաձողը բարձր պահելն էր, որը ժամանակին սահմանել էր PANphoto-ն։ Սկզբում դա հաջողվում էր, բայց 2020-ի պատերազմից հետո առաջնահերթությունները փոխվեցին, ես էլ որոշեցի ժամանակավոր դադար տալ։
Պատերազմների արանքում զբաղվում էի բացի վավերագրությունից նաև կոմերցիոն լուսանկարչությամբ, որի հիմնական ուղղությունները՝ ճարտարապետություն, հյուրանոցներ, սնունդ և առարկայական լուսանկարչությունն էր։
Այժմ լուսանկարում եմ, խզբզում եմ և շարունակում եմ դասավանդել։
“Բլօջիկներ”
Մոռացա մի կարևոր բանի մասին պատմել.
2018թվականի ամռանը Բեռլինում մասնակցեցի “Սթրիթ Արտ” փառատոնի, ինչը դարձավ անբուժելի հիվանդություն: Այն, ինչը ամբողջ կյանքում խզբզում էի դպրոցական, ուսանողական և աշխատանքային տետրերիս լուսանցքներում ու ազատ տարածություններում, տեղափոխվեցին փողոցների պատերին ու կոչվում են “Բլօջիկներ»։
Բլօջիկներս “ես կամ»-ի մասին են` յուրաքանչյուրիս։ Իրանք մեր ներսի էրեխեքն են` հետաքրքրասեր, չարաճճի, ճանաչելու ծարավ, հոգատար, նրբանկատ, փնտրող, տեսնող։ Իրանք մեզ արթնացնողներն են, մեր ներքին զարթուցիչները»։
Մրցանակներ
Aurora Prize Photo Competition — 2017, 1-ին մրցանակ
“Direct Look” վավերագրական լուսանկարչության մրցույթ — 2017, գլխավոր մրցանակ
LensCulture Exposure Awards — 2017, 2-րդ մրցանակ
“Direct Look” վավերագրական լուսանկարչության մրցույթ — 2020, եզրափակչի մասնակից
LensCulture Exposure Awards — 2020, եզրափակչի մասնակից
Անհատական ցուցահանդեսներ
- “The Silent Presence” 2023 Collaborated with ICRC, Armenia
- “MOB. SeenFrom The Inside” 2020 Centre of Culture in Bialystok, Poland
- “Consequence: Artefact” 2019 Union of Artists, Yerevan, Armenia
- “Consequence: Artefact” 2019 Tbilisi, Georgia
- “Consequence: Artefact” 2019 Stepanakert, NKR
- “MOB.” 2016 Mirzoyan Library, Yerevan, Armenia
- “Muslim monuments in liberated lands of Karabakh” 2007 Stepanakert, NKR
- “Small and Medium-sized Enterprises in Karabakh” 2006 Stepanakert, NKR
Խմբակային ցուցահանդեսներ և լուսանկարչական փառատոներ
- 100 + 10 — Armenian Allegories, The 7th Berlin Autumn Salon, Berlin 2025
- Un Week-End À L’estle, festival des cultures de L’est / 8e Édition, Paris 2024
- Focus Arménie, Circulation (s) — Festival de la jeune photographie en Europe 2022
- Article 3 Club: “Documenting The War” Photo Exhibition, Yerevan 2021
- WL4 — Mleczny Piotr: photo Exhibition, Gdansk, Poland 2021
- Gurban photo exhibition, Munchen, Germany 2020
- Tbilisi photo festival 2019
- Belfast Photo Festival 2017
- Copenhagen Photo Festival 2017
- Fotoleggendo Festival, Rome 2017
- Vienna PhotoBook Festival 2017
- StreetFoto San Francisco 2017
- PhotOn, International Festival of Photojournalism, Valencia 2017
- Art Photo Barcelona 2017
- Head On Photo Festival, Sydney 2017
- FestFoto Brazil 2017
- Krakow Photomonth Festival 2017
- FotoIstanbul Photography Contest 2015
- “The Armenian Highland in Photographs” 2013 Charity Auction organized together with UNICEF in Armenia and Honorary Consulate of Slovak Republic in Armenia
- “From disaster relief to risk reduction in Armenia” 2011 UNDP, MoES, PAN Photo
- Kyiv International Advertising Festival 2005
- Gyumri Art Biennale / with Mired Photostudio 2005
- “Last Tramway”, Yerevan / with Mired Photostudio 2004
- “Chemical Rain”, Yerevan / with Mired Photostudio 2003
Աշխատանքային փորձ
Հայաստան համահայկական հիմնադրամ — 2009-ից առ այսօր
Հայաստան, ԼՂՀ
Լուսանկարիչ
- Լուսանկարում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությունը Հայաստանում՝ բարեգործական այցեր, բժշկական կենտրոններ, գրադարանների և դպրոցների կառուցում, ենթակառուցվածքային նախագծեր, կրթական և մշակութային միջոցառումներ:
- Ստեղծում է “Հայաստան” հիմնադրամի “Իմ տուն Հայաստան” ամսական տեղեկագիրի դիզայնը և ձևավորումը:
PanARMENIAN.Net — 2009–2023
Ստեփանակերտ, ԼՂՀ
Լուսանկարիչ և բյուրոյի ներկայացուցիչ Ղարաբաղում
- Լուսանկարել է ԼՂՀ-ում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:
ՀՀ վարչապետի աշխատակազմի “Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ — 2020–2021
Երևան, Հայաստան
Վավերագրող լուսանկարիչ
“Նարեկացի արվեստի միություն” ՀԿ — 2008
Շուշի, ԼՂՀ
Գեղարվեստական ղեկավար և լուսանկարիչ
- Լուսանկարչական ծառայություններ:
- Կազմակերպել է կենտրոնի մշակութային գործունեությունը:
miRED լուսանկարչական ստուդիա — 2003–2005
Երևան, Հայաստան
Լուսանկարիչ
- Աշխատել է որպես կոմերցիոն, արվեստի, վավերագրական և նորաձևության լուսանկարիչ:
- Ղեկավարել և մասնակցել է ստուդիայի կողմից կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներին:
- Աշխատել է հաճախորդների հետ՝ առաջարկելով գաղափարներ լուսանկարչական սեսիաների և գովազդային նյութերի համար:
Անկախ լուսանկարչություն — 2003-ից առ այսօր
Արեգ Բալայանի լուսանկարները հրապարակվել են՝ Reuters, Al Jazeera, CBC.com, The Guardian, Daily Mail, Esquire Magazine, Eurasian.net, Fox News, “Blankspot” Swedish magazine, Swedish Football Magazine “Offside” և այլ լրատվամիջոցների համար:
- Լուսանկարել է ՝ Marriott Armenia, Ararat Brandy Company, Europa Hotel Yerevan, “Frank Muller”, “Zebra” գովազդային գործակալության, ԼՂՀ և Հայաստանի զբոսաշրջության և հուշարձանների պահպանման վարչության, Հայաստանի մշակույթի նախարարության, USC Shoah հիմնադրամի, Protocol Corp և ՄԱԿ-ի առաքելությունների, “Այբ” դպրոցի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC), UNHCR և IDeA հիմնադրամի համար:
Դասավանդում և վարպետության դասեր
Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոն, 2024 թ., հունվար-հուլիս
Երևան, Հայաստան Լուսանկարչության ուսուցիչ
Այբ Դպրոց, 2018 — 2022
Երևան, ՀայաստանPBL մենթոր
Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոն,
լուսանկարչության աշխատարան, 2014
Երևան, ՀայաստանԱշխատարանի ղեկավար
PANPhoto x Թումո x ՄԱԿ ծրագիր, 2015
Երևան, Հայաստան
Դասընթացավար
Անհատական և խմբակային լուսանկարչության դասընթացներ, 2006 — առ այսօր
Դասընթացի հեղինակ և դասախոս
Նախագծեր և Մասնագիտական Զարգացում
Միշա Բուրլացկու վարպետության դասեր
2015 Սանկտ Պետերբուրգ | Ռուսաստան
- Ձեռք է բերել ամբրոտիպ լուսանկարչության մասնագիտական հմտություններ:
“Ինտերնյուզ Հայաստան” — 2009
Ստեփանակերտ | ԼՂՀ
- Մասնակցել է “Ելք կինոյի միջոցով” կրթական ծրագրին ՝ հմտանալով հեղինակային կարճամետրաժ ֆիլմերի ստեղծման բնագավառում:
“Arts Camp” — 2008
Թբիլիսի | Վրաստան
- Մասնակցել է վավերագրական լուսանկարչության վերապատրաստման դասընթացի:
- Եղել է Remapping նախագծի թիմի մասնակից՝ կազմակերպված Բրիտանական խորհրդի կողմից:
“Արևորդի” միջազգային բնապահպանական փառատոն — 2008
Շուշի | ԼՂՀ
- Ղեկավարել է Շուշիի պատվիրակությունը
Կրթություն
Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիա, մագիստրոսի աստիճան
1997 — 2005, Երևան | Հայաստան