Ուսուցման տարբերակները
Ստորև նշված են ուսուցման տարբերակները և դրանց պայմանները։
Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կապ հաստատել ինձ հետ։

Անհատական ուսուցում
Նախապես քննարկում ենք ձեզ հետաքրքրող թեման, խնդիրը և դրանից բխող անելիքները, որից հետո տեղի է ունենում բուն հանդիպումը, որն էլ իր հերթին կարող է ունենալ տարբեր ֆորմատներ. սկսած՝ արդեն արված աշխատանքի վերլուծությունից վերջացրած՝ նկարահանումով։
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 3-4 ժամ։
- 1 հանդիպում / 40'000֏
- 3 հանդիպում / 100՛000֏
- 6 հանդիպում / 200՛000֏
Հավելյալ ծախսերը (ստուդիայի և տեխնիկայի վարձակալություն, ճանապարհորդություն, ոճաբան, վարսահարդար և այլն…) կատարվում է պատվիրատուի կողմից։

Խմբային ուսուցում
Լուսանկարչության հիմունքներ
Այս դասընթացը շատ լավ հիմք կարող է դառնալ ձեր հետագա մասնագիտական զարգացման համար։ Էստեղ դուք կուսումնասիրեք՝ լույս, գույն, կոմպոզիցիա, կամերայի կառուցվածք և ֆունկցիաներ, լուսանկարչական էթիկա և այլն։ Ինչպես նաև ձեռք կբերեք մի շարք մասնագիտական հմտություններ։
Մեկ խմբում մասնակիցների քանակը՝ 8-10 հոգի։
Ուսումնական դասընթացը կազմված է 20 դասից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը՝ 2-2.5 ժամ, շաբաթական երկու անգամ։
Դասընթացի արժեքը — 100՛000֏

Դասախոսություն, վարպետաց դաս
Դուք կարող եք պատվիրել դասախոսություն կամ վարպետաց դաս.
- Ձեր ուսումնական հաստատության համար։
- Ձեր կազմակերպության մասնագետների վերապատրաստման համար։
- Համայնքների զարգացման երիտասարդական(և ոչ միայն) ծրագրերում։
- Արվեստի դպրոցներում
- Այլ մոլորակներում…
Դասախոսության արժեքը քննարկման առարկա է և կախված է լինելու տվյալ դեպքի մանրամասներից(լսարանի տարիք, մասնակիցների քանակ, դասավանդվող նյութի բարդություն, հավելյալ պարագաների առկայություն, վերջնական նպատակ և այլն…)
Աշակերտներիս աշխատանքներից
“Մե վեդռո Սեր”
2020-ի հոկտեբերի յեսիմքանիսին, զանգ ստացա իմ շատ սիրելի Սոնայից, որը համատեղությամբ նաև աշակերտս էր։ Էդ օրերին ծնունդս էր, ու չորրորդ պատերազմը, որի միջով անցնում էինք բոլորս։ Սոնան ասեց, որ Ստեփանակերտ ա գալիս ու պետք ա տեսնվենք։ Իհարկե, հիմա մանրամասներ չեմ հիշում ու առհասարակ շատ բան չեմ հիշում, բայց հիշում եմ հիվանդանոցի շտապ օգնության ընդունարանում մեր հանդիպումը. Սոնան հեռվից վազելով մոտեցավ, թռավ գիրկս ու կապիկի ձագի պես կպել ու չեր պոկվում, տպավորություն էր, թե բոլոր էն մարդկանց կողմից էր գրկել, ովքեր չէին կարող էդտեղ լինել։ Էս տետրը ծնունդիս նվերն էր՝ աշակերտներիս կողմից ստեղծված։ Քառասունամյակիս տարօրինակ նվերներից մեկը։ Իսկ մյուսներից հիշում եմ Անխելայի նվիրած վարդը, Ազատի՝ մի տուփ “գրեչկա»-ն, Արենի՝ Երևանից բերած տորթը (“սմեռչ»-ի պոչի նկարով, վրան էլ “բլօջիկ”) ու երեկոն, երբ Հովիկի ու Զաբելի մոտ հավաքվեցինք, խմեցինք ու կերանք իմ ծնունդի տորթը։
Հ.գ. Բարեբախտաբար Սոնան թեթև էր, թե չէ ծեր ողնաշարս չեր դիմանա։
“Վիզուալ պատմություններ” դասընթացը
իրականացվել է “Կիրակի” զարգացման հիմնադրամի կոմից՝ “Covid- 19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով” ծրագրի շրջանակներում։